26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը շատ խորը չի նայել. ուշագրավ առաջարկներ Ալթունյանին

Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ դժվար թե իրականություն դառնա ծխածոտի դեմ պայքարը հանրային վայրերում ծրագիրը, որ նախաձեռնել է Առողջապահության նախարարը: «Այն, որ ծխախոտը վատ ազդեցություն է թողնում մարդկանց առողջական վիճակի վրա, վիճարկելի հարց չէ նույնիսկ, բայց արգելել բոլոր այն վայրերում ծխել, որտեղ հիմա արգելված չէ, չեմ կարծում, որ ինչ-որ արդյունքի կարող է բերել:

Բայց օրինակ աշխատավայրերում կարող են ստեղծվել հատուկ սենյակներ, որտեղ մարդիկ կարող են ծխել, դա ընդունված է ամբողջ աշխարհում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Որպես այլ մեխանիզմներ նա նշեց այն, որ  մարդիկ, ովքեր ծխում են աշխատավայրերում, ավելի քիչ գումար են ստանում, քան չծխող մարդիկ: «Սա եվրոպական ու ամերիկյան փորձից է, և կարծում եմ, որ սա արդյունավետ կարող է լինել մեզ համար ևս: Մարդիկ շահագրգռված կլինեն չծխելու: Նաև աշխատանքի ընդունման ժամանակ կարող են հաշվի առնել այդ հանգամանքը: Սրանք ավելի լավ կաշխատեն, քան թե այն, որ մարդիկ, որ սրճարանում սուրճ են խմում, ասենք մի ծխեք: Կան սրճարաններ ծխողների համար, կան սրճարաններ չծխողների համար: Մասսայական դա դարձնելուն հանրությունը դեռ պատրաստ չէ»:

Հարցին, թե ինչով կվերջանա այս պայքարը, Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Ուղղակի հնարավոր է, որ որոշ վայրեր դառնան արգելված ծխողների համար, ու մարդիկ էլ այլևս չգնան այդ վայրեր: Կարծում եմ, որ նախարարը շատ խորը չի նայել այս հարցին:

Բնապահպանը հիշեցրեց, որ Ֆինլանդիայում խմիչք օգտագործելու արգելքի համար խնդիրներ եղան հասարակության ներսում: «Մենք պիտի հասկանանք, որ բիզնեսի առումով խնդիրներ կան Հայաստանում, ու բիզնեսը չպիտի խոչընդոտենք: Մարդիկ դեռ ապրում են փոքր ռեստորաններով, փաբերով, փոքր բիզնեսներով: Եվ եթե դրանք էլ վերանան, այդ մարդիկ էլ կարտագաղթեն: Այս մասին, կարծում եմ, Առողջապահության նախարարությունը լավ չի մտածել, թե դա ինչով կարող է վերջանալ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ