27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պաշտոններ, լավ բիզնեսներ /վիդեո/

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը նորմալ չի համարում, որ հայաստանյան կուսակցությունները միայն ընտրությունից ընտրություն են ակտիվանում` քննադատում իշխանությանը:

”Քաղաքականության մեջ դա նորմալ չի, բայց մեր պետության մեջ նորմալ է, երբ կուսակցությունները ֆինանսական միջոցներ չունեն իրենց մոտեցումները ներկայացնելու հանրությանը, ԶԼՄ-ներին, բնական է` միջոցները կուտակում են, որ գոնե ընտրությունների ժամանակ խոսեն, կուսակցությունների պիկը ընտրությունների ժամանակ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սադոյանը:

Ըստ Սադոյանի` այդ պատճառով է նաև քաղաքական դաշտի  “գաղափարական սնանկությունը” : ”Գերշուկայական համակարգում դառել են մեծ բարեկամություն, որի մեջի մեկը մյուսին օգնում են տեղ գրավել: Մարդկանց խմբեր կուսակցություններ են”,-նկատեց նախկին պատգամավորը: 

”Եթե ասում են “Բարգավաճ Հայաստան”, նկատի ունեն, որ “Բարգավաճ Հայաստանի” Գագիկ Ծառուկյանը կողքը կանգնած շատ-շատ մարդիկ ունեն, իրենց բիզնեսն ունեն, և օրինակ` ԲՀԿ-ն իր անդամների շահերը պաշտապնում է, փորձում է նրանց նշանակել պաշտոններում, լավ բիզնեսներ տալ”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ