27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ստեղծվել է «պուտանային» իրավիճակ…»

«Մարդկության ողջ պատմության ընթացքում բոլոր տաղանդավոր, հանրահայտ, գեղեցիկ, հիասքանչ ստեղծագործությունները, գործերը, գյուտերն արարվել են, ստեղծվել են գրեթե հիմնականում անշահախնդիր, հաճախ հեղինակների զրկանքների, աղքատության, սովի պայմաններում:
Մեզանում, ներկայումս ինչու՞ է հիմա այսպես դժգույն, անշնորք, շնորհազուրկ, անշուք, սովորական, անհետաքրքիր, կաղապարված՝ գրեթե ամենուր, բոլոր բնագավառներում…
Որովհետև այսօր շահը, օգուտը, փողն է ամենուրեք և ամնակարևորը, գերխնդիրը՝ նույնիսկ մարդկային ամենասուրբ և նուրբ հարաբերություններում: Նա է թելադրում ամեն ինչ և գերիշխում է շուկայական, մերկանտելիստական հարաբերություններն ամենուր…
Մի խոսքով, ստեղծվել է «պուտանային» իրավիճակ…
Փող տուր, շատ տուր, օգուտ ունեմ, ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես՝ միայն շահ լինի, որքան շատ, այնքան լավ…
Այ այսպես էլ ապրում ենք, կներեք գոյություններս քարշ տալիս՝ խիստ առօրեական, պարզունակ, ձևական, նյութականացված, գռեհկացված, շատ-շատերի մոտ էլ գրեթե անասնական…Եվ մոռանում ենք, որ «պուտանային» իրավիճակի վերջը պատային իրավիճակն է…»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ