27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հաճելի հանգիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց ավանդական  դարձած հանձնարարականներով: Վարչապետը անդրադարձավ ամռան ընթացքում քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգիստը ավելի հաճելի դարձնելու հարցին:

«Նկատի ունենալով ամառային շրջանի սկիզբը և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը՝ հանձնարարում եմ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներին, մարզպետներին, Զբոսաշրջային պետական կոմիտեի նախագահին և քաղաքապետին մեկշաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին հանգստյան և տոնական օրերին այգիներում, պուրակներում ՀՀ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար ժամանացի կազմակերպման միջոցառումների ծրագրեր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

 Վարչապետը նշեց, որ ծրագրերում պետք է ընդգրկեն բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ