27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպիտակցի Հայկոյի երգը «տարել է» թուրքերին /տեսանյութ/

Մեր նախորդ  հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք՝   Սպիտակցի  Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»   երգը համացանցային հիթ է դարձել: 

Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են՝ այս երգը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ հատկապես հարևան Թուրքիայում ու Ադրբեջանում:

«Մի գնա»-ն գլխավորում է Թուրքիայում ամենաշատ փնտրված երգերի ցուցակը: Այս երգը Թուրքիայում հայտնի դարձավ հատկապես այն բանից հետո, երբ թուրք դերասան  Օզջան Դենիզը տեսանյութ հրապարակեց, որտեղ հենց այդ երգն էր երգում: 
Այս երգը Թուրքիայում այնքան է սիրվել, որ արդեն թարգմանվել է թուրքերեն ու այդ երգի  համար տեսահելովակ է նկարահանվել: 

Թուրքիայում  այս երգի սիրահարները պնդում են՝ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, ուստի ոչ  մի խնդիր չկա  նրանում, որ այս երգը լսեն ու երգեն նաև թուրքերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ