27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեն լիկվիդացնում վարչապետին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա:  ««Հանրապետական» կուսակցությունն էլ չի փորձում լիկվիդացնել վարչապետին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Մամուլի էջերը գեղեցկացնելու համար գրված այդ հերյուրանքներին մի հավատացեք, մենք մեկ միասնական թիմ ենք»: Բաղդասարյանն ընդգծեց, որ կառավարությունն ունի իր ծրագիրը, որի իրագործմանը պիտի նպաստի նաև ՀՀԿ-ն:

«Մեր նպատակն այն է, որ կառավարության հետ միասին, վարչապետի հետ միասին կարողանանք իրականացնել ներկայացված ծրագրերը: Դա նշանակում է, որ մենք թիմ ենք, նույն մարմնի ձեռքերն ենք»,- եզրափակեց Վ. Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ