26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուժեղ հարված կլինի

«Իշխանության մեջ արդեն գնում են սարսափելի վերդասավորումներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո էլ Սերժ Սարգսյանը պահելու է վերահսկման բոլոր մեխանիզմները, որովհետև մենք տեսնում ենք այդ միտումը, ուրիշ բան է, թե այդ վերահսկողության լծակները նա դեպի ուր կուղղի»,-նկատեց նա:

Ըստ Անուշ Սեդրակյանի`մենք տեսնում ենք փոփոխություն, բայց առայժմ պարզ չէ, թե դեպի ուր է գնում այդ փոփոխությունը: «Ամեն դեպքում ներհայկական կյանքում ես չեմ տեսնում այն փոփոխությունները, որ ինձ անձամբ, որպես արևմտամետի, ձեռք կտան` ժողովրդավարություն, Եվրոպայի հետ ինտեգրում և այլն»: Մեր զրուցակիցը հույս էլ չունի, որ վերոնշյալ փոփոխությունները տեսնելու է մոտակա տարիներին:

«Բայց գոնե Արցախի հարցում ուզում եմ տեսնել անվերապահ դիրքորոշում: Առայժմ կասկածների հիմքերն այդքան էլ մեծ չեն, հենց կասկածներն ու հիմքերն ավելի շատանան, նույն «Հանրապետականին» կսպառնա խոշոր հարված ժողովրդի կողմից, որովհետև Արցախը միակ հարցն է, որ ժողովրդի համար ենթագիտակցական մակարդակի վրա է»,-կարծում է նա:

Անուշ Սեդրակյանը գտնում է, որ այլ ֆորսմաժորային իրավիճակ առաջիկա տարիների ընթացքում դժվար թե առաջանա:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ