27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շատ լուրջ մարտահրավեր իշխանության ու հասարակության համար (տեսանյութ)

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը գտնում է, որ խորհրդարանական կառավարման ձևի մեջ Հայաստանի համար կարևոր է այն, որ նախագահն այլևս հասարակության կողմից չի ընտրվելու: «Գործադիր իշխանությունըւ ձևավորվում է խորհրդարանի կողմից քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից: Սա երկրորդ կարևոր փոփոխությունն է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:

Սահմանադրագետն ընդգծեց, որ շատ է ասվում, թե նախագահն այսուհետ կունենա Մեծ Բրիտանիայի թագուհու կարգտավիճակ, այսինքն` զուտ ձևական բնույթ կկրի և դերակատարություն չի ունենա, սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ նախագահի դերը սոցիալ-տնտեսական կյանքում դեր չի ունենալու: 

«Սա լուրջ մարտահրավեր է ինչպես մեր պետության, այնպես էլ հասարակության համար, քանի որ խորհրդային ձևին մեր տարածաշրջանում անցավ Հայաստանն առաջին անգամ: Միջազգային հանրությունը ուշի ուշով հետևում է այս գործընթացին:

Կոլեկտիվ պատասխանատվության համակարգն արդյունավետ է հատկապես դրսի ճնշումներին դիմագրավելու առումով: Այս տեսանկյունից ԱԺ-ն ավելի ամուր հակակշիռ է արտաքին ճնշումներին: Ակնհայտ է, որ մեկ հոգու նկատմամբ ճնշումներ բանեցնելն ավելի հեշտ է, քան մի ամբողջ կոլեկտիվի»,- ասաց Վարդան Այվազյանը` հույս հայտնելով, որ համատեղ մարտրահրավերը ճիշտ կիրականացվի իշխանության ու հասարակության կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ