27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քվոտավորված նշանակում է. ՊՆ պաշտոնյա

 «ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է»,- այսօր՝ մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է մեզ տալու Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

 Այվազյանի խոսքով՝ ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ:

«Սակայն  անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա միջազգային պաշտոն է եւ գլխավոր քարտուղարն առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն ՀՀ-ի»:

Այվազյանը ընդգծում է, որ մեր ազգային շահերը ՀԱՊԿ շրջանակներում այն է, որ բարձրանա ՀԱՊԿ-ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվեն ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ