19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երբ երեխայիս սպանում էին, ոչ մի խոչընդոտ չեղավ»

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ըհդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 22-ին, նիստի հետաձգման պատճառը վկաների չներկայանալն է:

Դատավորը հայտնել է, որ առավոտյան բանավոր գրություն են ստացել, որ ծառայության մեջ գտնվող վկաները ուսումնական զորավարժությունների է մասնակցում, իսկ առանցքային վկաներից Սամվել Սերոբյանը գրավոր տեղեկացրել է, որ ինքը Հայաստանում չէ:

Կողմերը դատարանին միջնորդել են  Սամվել Սերոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ հարցում ուղարկել ոստիկանություն՝ համոզվելու համար, թե իսկապես նա արտերկրում է, թե ոչ: Դատարանը բավարարել է  միջնորդությունը:

«Կարևոր, առանցքային վկան լքել է երկիրը: Վկան, փաստորեն, ծանուցում է թողել, որ իր ընտանիքի պայմանները շատ վատ են ու ինքը խնդրում է ընդունել իր նախաքննական ցուցմունքները, իսկ ինքը գնում է արտագնա աշխատանքի: Ես վախենում եմ, որ մյուս վկան, որը եղել է սենյակում՝ Նորիկ Օհանջանյանը, նույնպես կլքի Հայաստանը»,-Henaran.am-ին հայտնեց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Սպանված կուրսանտի հայրը ընդգծում է, որ իր առողջությունը գնալով վատանում է ու արդեն չի հասկանում, թե այս դատերի վերջը երբ կլինի. «Իմ համբերության բաժակը լցվել է  ու ներվերս չի դիմանում: Էտ սենյակի տղաներին թող շուտ հարցաքննեին: Երբ երեխայիս սպանում էին, ոչ մի խոչընդոտ չեղավ, հիմա, երբ պետք է դատ արվի, անընդհատ խոչընդոտ է լինում»,-ասաց Արկադի Բարսեղյանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 29-ին: Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կա 25 վկա կուրսանտ:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ