27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

« Հանքարդյունաբերությունը խժռում է բնական էկոհամակարգը»

«Մենք ունենք ունիկալ կենսաբազմազանություն, որը մեր գենետիկական ամենամեծ հարստությունն է, և որը մենք լավ չենք հասկանում: Ինչքան դրսից  փարձագետներ են  են գալիս ու ուսումնասիրություններ անում: Նրանք ուղղակի ապշած գնում եմ Հայաստանից »,-այսօր՝ մայիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը:

«Հայաստանում մի քառակուսի կիլոմետրի վրա շուրջ 100 տեսակ բույս է աճում, իսկ աշխարհում 16 ից 18 տեսակ: Հիմա դուք տեսեք  տարբերությունը:  Միայն 540 տեսակ  ողնաշարավոր կենդանի կա Հայստանում»,-հայտնեց Կարինե Դանիելյանը:

Բանախոսը ընդգծեց, որ կենդանական տեսակներն ու բույսերի տեսակները միայն գեղեցկության համար չեն, դրանք ապահովում են մեր անվտանգությունը: 

Կարինե Դանիելյանը փաստում է, որ մենք շարունակ վնասում ենք էկոհամակարգը. «Մենք վնասում ենք անտառները կտրելով, որսով և ամենակարևորը հանքարդյունաբերությամբ: Հանքարդյունաբերությունը խժռում է բնական էկոհամակարգը»,-նշում է բնապահպանը:

 Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանն էլ խոսեց ծրագրերից, որոնք խթանելու են Հայաստանի էկոհամակարգի կայունացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ