26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բարդտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է “АПА”-ն: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին հանդիպել էին նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես եւ նախարար Նալբանդյանի հետ, Մամեդյարովի հետ եւս համանախագահները քննարկել են տարածաշրջանում վերջին իրադարձությունների զարգացումը, ինչպես նաեւ կոչ են արել կողմերին վերադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Համանախագահների պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նրանք ափսոսում են վերջին ամիսների ընթացքում զգալի առաջընթացի բացակայության համար: Նախարարաներն, իրենց հերթին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանը եւ պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ