27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հեֆֆերնը ուղիղ ասաց՝ ինչ շահ ունի Վաշինգտոնը Երեւանում.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից հրավիրված ՛՛Մաքսային բարեփոխուները Հայաստանում՛՛ համաժողովին անկեղծացավ: Նա պատասխանեց իրեն հաճախ տրվող հարցին՝ ինչ շահ ունի իր երկիրը՝ աջակցելով և ջանալով Հայաստանում բարելավել գործարար միջավայրը և տնտեսական աճ ապահովել։

՛՛Ինչ անում ենք Հայաստանի և հայ ժողովրդի համար ենք անում, որպեսզի տնտեսական աճ ապահովենք և կարողանանք աշխատատեղեր ապահովել հայ ժողովրդի համար։ Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում:

Հարցնում են, թե ԱՄՆ-ն կամ Արևմտյան գործընկերները ինչու են փորձում բարեփոխումներ անել, ի՞նչ եք դուք ստանում դրանից։ Եթե անկեղծ ասեմ՝ ոչ մի բան: Մենք այս բարեփոխումները նրա համար չենք առաջ մղում, որ ԱՄՆ-ը կամ Վաշինգտոնը օգուտ ստանան, այլ բարելավում ենք գործարար միջավայրը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար՛՛,-ասաց Ջ. Հեֆֆերնը։

Իր ելույթում դեսպանն անդրադարաձավ նաև Հայաստանի որոշմանն՝ անդամակցել Մաքսային միությանը և ընդգծեց, թե Մաքսային միությունը համաժողովի թեմայից դուրս է։ ՛՛Հայաստանը շարունակում է մնալ Առևտրի համաշխարհային կազմակեպության անդամ և պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ կատարելով բարեփոխում՝ ի շահ բոլորի բիզնեսների ու բարեփոխումների՛՛,-նկատեց դեսպանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ