26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թանգարանների գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում

 

            Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվողԹանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:

            ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի՝ մայիսի 18-ին ժամը 09:00 – 18:00 և շաբաթ՝մայիսի 20-ին ժամը 09:00 – 24:00:

            Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույնմետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

            Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում»խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը(տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաև Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառումետաղադրամը (1997թ. թողարկում): ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Գարեգին Նժդեհին, Հայոցցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները:

            Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «ՆոյյանՏապան» (1,0 գրամ) և «Նուռ»  (1,24 գրամ) մինչև ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) և ներդրումային«Նոյյան Տապան» (5 կգ):

            Միայն այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացվածպատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը: 

            Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառումներին:

            Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ 

Վ. Սարգսյան 6:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ