27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կենտրոնական բանկում շփոթված են. Հայկական Ժամանակ

ՀՀ Կենտրոնական բանկը չի կարողանում բացատրել թե ինչու Հայաստանում հանկարծ գնաճ տեղի ունեցավ։ Կենտրոնական բանկը սպառողական գների փոփոխությունների կանխատեսումներում հազվադեպ է սխալվում: 

Դա նրանից չէ, որ ԿԲ-ն սերտ համագործակցում է էստրասենս-պայծառատեսների հետ։ Պարզապես ԿԲ-ն ուշադիր հետեւում է, թե ինչ միտումներ են արձանագրվում համաշխարհային շուկաներում, վերլուծում է այդ տվյալները։ Դա այնքան էլ դժվար չէ։ Եթե ցորեն արտադրող խոշորագույն երկրներից որեւէ մեկում երաշտ է եղել եւ ցորենի բերքը ւսվելի քիչ է կանխատեսվում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ցորենը կթւսնկանա։ Կամ եթե, ասենք, Չինաստանը որոշել է գործարկել պղնձի վերամշակման մի որեւէ խոշոր գործարան, ապա այնքան էլ դժվար չէ կանխատեսել, որ պղնձի նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում կմեծանա ու գինը կբարձրանա։

Երեկ, սակայն, Կենտրոնական բանկը սխւսլվել է եւ անկեղծորեն արձանագրել իր մի հաղորդագրության մեջ։ «2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձեւավորմամբ։ Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով մտել է դրական տիրույթ եւ ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2% գերազանցելով ԿԲ կանխատեսումները»,– նշված է հւսղորդագրության մեջ։ Եվ ուրեմն, սա այն հազվագյուտ դեռյքերից է, երբ ԿԲ-ն սխալվել է: Բայց որպեսզի արդարացնի իր սխալվելը, նույն հաղորդագրության մեջ ԿԲ-ն բերում է իրականությանը չհամապատասխանող տվյւսլներ։

«Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները»,– ասված է հաղորդագրության մեջ։ Ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային ապրանքային շուկաներում «գնաճային զարգացումներ» ընդհանրապես չկան։

Կա հակառակ երեւույթը գնանկումային հստակ միտումներ կան։ Միացյալ ազգերի կազմակերպության կազմում գործող պարենային եւ գյուղատնտեսության կառույցը, որը ամեն ամիս արձանագրում է մասնավորապես պարենամթերքի գները աշխարհում, ընդամենը 10 օր առաջ հրապարակել է իր ամենամսյա զեկույցը եւ փաստել, որ ապրիլին մարտի համեմատ պարենամթերքի հիմնական տեսակների գները աշխարհում նվազել են շուրջ 1.8 տոկոսով։

Մասնավորապես հացահատիկային կուլտուրաները ապրիլին, մարտի համեմատ էժանացել են 1.2 տոկոսով, իսկ անցած տարվա ւսպրիլի համեմատ 2.5 տոկոսով, բուսական յուղի գինը նվազել է մոտ 4 տոկոսով եւ արդեն էժանանում է երրորդ ամիսն անընդմեջ, կաթնամթերքը էժանացել է 3.3 տոկոսով, իսկ շաքարը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 9.31 տոկսով եւ վերջին 12 ամիսների ընթացքում ամենացածր մակարդակի վրա է։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ