27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աստված հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից

Իմացեք, որ Սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում` որ Իր Բարեկամներն ու Հետևորդները` նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից:

Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ` որ երեխաներին են ներկայացվում այն վստահոււթյամբ, որ նրանք ուրախությամբ ու սիրով կկատարեն դրանք: Ինձ հետ ունեցած հաճախակի զրույցների, Ինձ ուղղված բազում աղոթքների, Իմ պատվիրանները լսելու ու դրանց հնազանդվելու պայմանով միայն, իբրև արդյունք` գալիս է այն մտերմությունը, որի շնորհիվ Իմ հետևորդները համարձակվում են մոտենալ Ինձ` իբրև բարեկամը բարեկամին:

Ամեն դեպքում ենթարկվեք Իմ սիրալիր պնդումին. բայց մի մոռացեք, որ Ես էլ եմ տեղի տալիս ձեր թախանձանքներին: Խնդրեք Ինձնից ոչ միայն այն մեծ բաները, որոնց մասին Ես ձեզ ասացի, այլ նաև սիրո փոքրիկ ու գեղեցիկ նշաններ: Հիշեք, որ Ես եկա` իբրև կարեկցանք կամ ներողամտություն: Այո, այդ է Իմ Սերը. բայց միևնույն ժամանակ սիրողի իսկական մի Սեր է, որ արտահայտում է Իր Սերը անհաշիվ բառերով, գործերով և մտերիմ մտածումներով:

Մի’ մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա. Ես հարգում եմ և ենթարկվում Նրան. թեպետ և` Ես ու Հայրս Մեկ Ենք: Ուրեմն երբ մարդը ավելի ու ավելի է նմանվում Իմ Հորը` որ Երկնքում է, Ես մեր բարեկամությանը ավելացնում եմ նաև հրճվանքը ու ջերմ Սերը: Մարդկանց տեսածի պես չէ, որ Ես տեսնում եմ` ձեր մեջ եղած Աստծուն:

Մարդուն տրված է իր ընկերոջ մեջ տեսնել առհասարակ այն ձգտումներն ու հատկությունները, որ ինքն ունի: Այդպես է նաև Իմ դեպքում, իրապես Աստված լինելով` կարողանում եմ տեսնել ու ճանաչել Աստծուն մարդու մեջ: Այս իրողությունը հիշեք, երբ հարաբերվում եք այլոց հետ:

Ձեր շարժառիթներն ու ձգտումները կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր հասել են ձեր հոգևոր մակարդակին: Ուրեմն դուք զուր տեղը ու անմտորեն մի ակնկալեք, որ ուրիշները հասկանան ձեզ: Մի դատեք նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ ձեզ: Ձեր բարբառը օտար մի լեզու է նրանց համար:

Աստծո կանչը գրքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ