27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ցնցող» բեկում դատական համակարգում

«Մի կերպ  կանգնեցինք արդարության շեմին:Հիմա հույս ունենք, որ այս անգամ արդար դատավարություն կլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  12 տարի 3 ամիս պատժաչափով դատապարտված Հովհաննես Չոլախյանի հորեղբայրը՝ Նորայր Չոլախյանը:

Նշենք, որ  4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 12  տարի 3 ամիս ազատազրկման:  Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ զրույցում դատապարտվածի հորեղբայրը՝ Նորիկ Չոլախյանը նշեց, որ Հովհաննեսը նախկինում դատապարտված է եղել ու հենց այս հանգամանքն է օգնել գործը նրա գլխին «շուռ» տալուն:

Երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և նոր դատավարություն նշանակել:

Այսօր՝ մայիսի 15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա դատական առաջին նիստը:

Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ: Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք: Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:

Հովհաննես Չոլախյանը բավականին հեշտորեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Մինչդեռ նա մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել կատարվածի մեջ: Հորեղբայրը փաստեց, որ Հովհաննեսը չէր կարող նման քայլի գնալ, քանի որ նա ընտանիք և երեխա ունի:

 Հովհաննես Չոլախյանի 82 ամյա մայրը մնացել է առանց խնամողի: Թագուհի Չոլախյանը այժմը հիվանդանոցում է և ծանր վիճակում: Մայրը հույս ունի, որ արդար դտավարության արդյունքում որդին կազատվի բանտից.« Գոնե գա մի հատ գրկեմ, էտ հույսով եմ դեռ ապրում»,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Թագուհի Չոլախյանը:

Նշենք, որ Թագուհի Չոլախյանը հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի մոտ և միայն առողջության վատթարացման պատճառով դադարեցրեց: Նա բազմաթիվ նամակներ է գրել ՀՀ նախագահին և Արդարադատության նախարարին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ