26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ հոգնել են ընտրություններից

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 11,19 տոկոսը, որը եթե համեմատում ենք նախորդ ընտրությունների հետ, էական տարբերություն ենք նկատում: 

Ապրիլի 2-ին ժամը 11-ի դրությամբ այս պատկերն է եղել.

թիվ 1 ընտրատարածք. մասնակցել է 29.567 ընտրող կամ ընդհանուր թվի 14. 77%

Թիվ 2 ընտրատարածք 28.741 (13.52%)

Թիվ 3 ընտրատարածք 35.311 (15.74%)

Թիվ 4 ընտրատարածք 28.547 (13. 68)

Նկատենք, որ Երևանում ընտրություն կատարելու իրավունք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեին նաև Երևանի գրանցում չունեցողները:

«Մարդիկ հոգնել են ընտրություններից, մարդիկ չեն հավատում արդար ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` խոսելով մասնակցության թվի նվազ լինելու մասին: Բացի այդ քաղաքագետն ընդգծեց, որ երեկոյան դրությունը կարող է փոխվել:

«Մարդիկ հիմա փորձում են տանը մնալ, հանգստանալ, կիրակի օր է, և կարող է և իրավիճակը փոխվել: Կարևոր է, թե քաղաքական ուժերի թիմերն ինչպես կաշխատեն, կոնկրետ ՀՀԿ-ի պարագան է շատ կարևոր, որովհետև իրենք ամենամեծ շտաբն ունեն, և իրենց ներկայացուցիչներն ամեն ինչ անելու են, որ մարդկանց շարվեշարան տանեն ընտրությունների: 

Այս 3 հանգամանքն է, բայց շանս կա, որ իրավիճակը կփոխվի երեկոյան, միևնույն ժամանակ չի կարելի հերքել, որ հոգնել են ընտրություններից ու կարծում են, որ միևնույնն է, կհաղթի իշխանության թեկնածուն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ