27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահավոր է. փողը դարձել է աբսալյուտ արժեք

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և նրա կուսակցությունը որևէ կապ չունեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ: «Մենք ինչ դուրս ենք եկել, դուրս ենք եկել: Մենք այն մարդկանցից ենք, որ եթե մի բանը կտրեցինք, ուրեմն վերջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Գնահատական տալով ընդհանուր քաղաքական դաշտին` նա նկատեց, որ մի կողմից ամայացած է ամեն ինչ, մյուս կողմից էլ մարդիկ քաղաքական հեռանկար քաղաքական պայքարի համար այլևս չեն տեսնում:

«Որովհետև եթե դու պիտի գնաս ինչ-որ բանի` հաստատելու, համոզելու ժողովրդին, իսկ վերջում պիտի լինի այն, ինչ որ եղավ, անիմաստ է դառնում արդեն այդ ամենը: Ստացվում է, որ մարդիկ սպասում են, թե երբ է լինելու իսկապես խոր ճգնաժամը, որ իրենք հաղթահարել չկարողանան: Իսկ դա ծանրագույն իրավիճակ է հենց երկրի համար»:

Հարցին, թե արդյոք իշխանությունը, ընդդիմություն չեն կարող սխալներից դասեր քաղելով` փրկել քաղաքական իրավիճակը, դուրս գալ ճգնաժամից, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ իշխանությունը նման բան չի անի, որովհետև իշխանական բարիքներից է օգտվում: «Սա մի ահավոր իրավիճակ է, ընկել ենք մի դարաշրջան, երբ փողը դարձել է աբսալյուտ արժեք, երբ կորչում ենք դրա պատճառով»:

Հարցին, թե ելք կա այդ իրավիճակից, նա արձագանքեց, թե մարդիկ էլ պիտի իմանան, որ իրենց իշխանության ավարտն էլ է լինելու. «Ելքը հետևյալն է, որ բախվելու են իշխանականների շահերը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ