26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը ոչինչ չի անում Վահագն Չախալյանի ազատության համար

 ‘Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում անմարդկային  վերաբերմունք է ցուցաբերվում, ինչը շատ անարդարացի է, քանի որ Վահագնը ակտիվորեն պայքարել է ջավախահայության իրավունքների համար: Նշեմ, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, բացի այդ  ազատորեն հավաքներ կազմակերպելու նրա  իրավունքը խախտվել է’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ժառանգություն”  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը :

Պատգամավորը համոզված է, որ վատ վիճակում է գտնվում ոչ միայն Չախալյանը, ով վրացական խիստ ռեժիմի բանտում է նստած, այլև ողջ ջավախահայությունը, ում համար կառավարությունը պետք է սկսի քայլեր ձեռնարկել:

‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ  բազմահազար ջավախահայեր ոտքի են կանգնել և ցույցերի միջոցով փորձում են արդարություն վերականգնել.”Վահագնը բազմաթիվ անգամ բանտում կտտանքների է ենթարկվել, եթե հաշվի առնենք այն, որ նա գտնվում է խիստ ռեժիմի բանտում, ապա կպատկերացնեք, թե ինչ անմարդկային վերաբերմունքի է արժանացել, դա  է վկայում նաև համացանցում հայտնված տեսանյութը”։

Բանախոսները  հավատացած են, որ  հնարավոր է դիմել մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան, քանի որ ակնհայտ բռնություն է գործածվել Չախալյանի նկատմամբ, սակայն մեր կառավարությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ