26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ խորհրդի նիստերը կարևոր դերակատարում ունեն հարկային օրենսդրության կատարելագործման հարցում: Խորհուրդը մեծ նշանակություն է տալիս նաև հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկներին և նպաստում է քաղաքացիական հասարակություն-պետություն արդյունավետ համագործակցությանը:
Նիստի ընթացքում խորհրդի անդամներին է ներկայացվել տեղեկատվություն նախորդ նիստերի ընթացքում քննարկված հարցերի և դրանց լուծման նպատակով իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարկ վճարողների շահերը ներկայացնող կազմակերպությունների, այլ հասարակական միավորումների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված` հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկություններ: Մասնավորապես` քննարկվել է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման համակարգի վերանայման, ծառայությունների մատուցման դեպքերում ծառայությունները մատուցելուց հետո հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հնարավորություն ընձեռելու, շրջանառելի բազմակի օգտագործման տարաների ԱԱՀ-ով հարկման, ինչպես նաև այլ հարցեր:
Խորհրդի նիստի արդյունքներով ներկայացված առաջարկները խորհրդի անդամների կողմից ընդհանուր առմամբ ընդունելի են համարվել և որոշում է կայացվել սահմանված կարգով իրականացնել հետագա աշխատանքները:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ