27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Subaru» մակնիշի 35 GA 049 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Կ. Ա.) բախվել է արտաքին լուսավորման սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1989 թ. ծնված Վ. Ս.-ին դուրս են բերել տեղի ուժերով և հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: 

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսանքազրկել ավտոմեքենան: Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ