26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆուրոր կլինի․ «արգելված ապրանքներ» կներկրեն․ Հրապարակ

«Շաքարային իմպերիան» մի՞ֆ է, թե իրականու­թյուն, օրինակ՝ մեր ոչ այդքան նորաթուխ վարչապետը համարում է, որ մեր երկրում ոչ մի տեսակ մենաշնորհ գոյություն չունի: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ու նրա ընկեր­ները միասին են փորձելու «կոտրել» կամ «շաքարային իմպերիան», կամ էլ կարծրատիպերը, փորձելու են շա­քար ներկրել Հայաստան:

-Պարոն Մկրտչյան, ինչու որո­շեցիր շաքար ներկրել Հայաստան, սիմվոլիկ բնույթ ունի, թե իսկապես որոշել եք փորձարկել մեր «ազատ շուկայական» հարաբերություն­ները:

-Տարիներ շարունակ այդ լեգենդ­ներն են պտտվել, միգուցե իրական հիմք ունեն, որ մենաշնորհը կա, եւ այդ մենաշնորհը խախտողների հան­դեպ դաժան վերաբերմունք են ցույց տալիս: Մենք ընկերներով որոշեցինք այդ պետության ֆունկցիան վերցնել մեր վրա, եւ այն գործը, որը պետությունը պետք է աներ, այսինքն՝ թույլ չտար մենաշնորհներ ձեւավորել, փորձեցինք մենք ինքներս մեր ուժե­րով կազմակերպել: Եվ դրա առաջին ակցիան շաքարի ակցիան է լինելու: Բնականաբար, չենք սահմանա­փակվելու դրանով, շարունակելու ենք այլ «արգելված ապրանքների» ներմուծումը: Նախ ցույց ենք տա­լու, որ առանց բոլորին քաջ հայտնի հարկային եւ մաքսային արտոնու­թյուններից օգտվելու, կարելի է այդ առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի էժան գնով մտցնել շուկա, եւ երկրորդ՝ փորձե­լու ենք հանրային հնչեղություն տա­լով, հետագայում նաեւ ճանապարհ բացել այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր տարիներ շարունակ հանդիպել են այդ արգելքին:

-Հաշվարկներ ունեք, որքան է կազմելու ավելացված արժեքի հարկը, արդյոք մրցունակ գին կա­րող եք առաջարկել սպառողին:

-Բոլոր տեսակի հարկերը վճա­րելով անգամ՝ ամենափոքր մուծում­ները հաշվարկել ենք, եւ պարզ է դառնում, որ կարող ենք շուկայում առկա գնից նաեւ էժան գին առա­ջարկել:

-Իսկ ինչ չափերի ներկրման մասին է խոսքը:

-Առաջին ներմուծումը սիմվո­լիկ է լինելու՝ 20 տոննա: Բայց, ըստ պայմանագրի, առաջին մեքենայից հետո արդեն ամսական ներմուծումը կմեծանա:

-Իսկ պատկերացում ունեք, թե ովքեր են գնելու շաքարավազը, միգուցե կան արդեն խանութներ, որոնք պատրաստակամություն եՆ հայտնել գնել:

-Շուկայի ուսումնասիրություն արել ենք, այնպես չէ, որ առանց ուսումնասիրելու կամ առանց գործ­նական պայմանավորվածություն­ների ենք սկսել գործընացը, բայց բոլոր այն անհատները, բոլոր այն ձեռնարկությունները, որոնք պատ­րաստ են մեզնից վերցնել շաքարա­վազ, ամեն դեպքում ասում են, որ անհնար է շաքար ներմուծել, ասում են, որ մեծ սիրով պատրաստ են, եթե բերեք հասցնեք, որեւէ խնդիր չեն տեսնում, բայց բերում են օրինակ­ներ, թե ինչպես այսինչ այսինչյանը ձախողվեց, ունեզրկվեց կամ երկրից գնաց եւ այլն, եւ այլն, բայց դա մեզ կարծես ավելի է մոտիվացնում:

-Երբ սպասենք առաջին ներ­մուծմանը:

-Առաջիկա մեկ շաբաթվա ըն­թացքում:

ՀԳ. Նշենք, որ Հայաստանում շաքարավազի «դիկտատոր» է համարվում Աժ ՀՀԿ-ական պատ­գամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ով հայտնի է «Լֆիկ» մականունով: Պաշտո­նական տվյալներով, Հայաստան ներկրված շաքարի մոտ 95 տո­կոսը 2016 թվականին ներկրել է Ալեքսանյանը: Ի դեպ, Արմեն Մկրտչյանն այս մտահղացումն իրականացնում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ միասին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ