26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այնպես չէ, որ Խաչիկյանն է գլխավոր ինդիկատորը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալումը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Ոմանք ուղղակի ուրախ են, որ արդարությունն ի վերջո հաղթում է և նրանք, ովքեր հանցանքներ են գործում, ի վերջո պատժվում են: Սակայն որոշ օգտատերեր էլ զարմանքով գրում են, թե ինչու Վազգեն Խաչիկյանին չձերբակալեցին ավելի վաղ, մի քանի ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ:

‘Սկզբում /1-2 տարի առաջ/ չհասկացանք, թե ինչու չեն ձերբակալում, երբ միլիարդավոր դրամների վնաս էր հասցվել պետությանը այդ ոլորտում: Հիմա էլ` այս պահին ձերբակալելը չհասկացա: Թե՞ ընդամենը 2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Խաչիկյանը նրանցից է` ով “խայտառակել’  է հարազատ ՀՀԿ-ն և պետք է վերածվի քավության նոխազի: Հը՞…’,-գրում է Վախթանգ Սիրադեղյանը:

Տեսակետ կա նաև, որ Խաչիկյանի ձերբակալումը, նույնիսկ ազատազրկումը ոչ մի դրական առաջընթացի չի հանգեցնի, քանի որ ‘Այն ինչ գողացել է Վազգենը, փոշեհատիկ էլ չէ այն ամենի համեմատ, ինչ մյուսներն են անում’:

Օգտատեր Վահե Սարուխանյանին էլ անհանգստացրել է հատկապես այն, որ ‘Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին պետությունը պիտի հատուկ պահպանության ենթակա անձի կարգավիճակ տա, քանի որ նա վերջին մոհիկանն (Խաչիկյանն) է ազատության մեջ…. ‘,-գրել է նա:

Սակայն ոչ բոլոր ֆեյսբուքցիներն են համոզված, որ Խաչիկյանի ձերբակալումը նախապես պլանավորված և քաղաքական շահութաբեր քայլ է: Ինչպես գրում է օգտատեր Տիգրան Աբրահամյանը, պետք չէ ամեն ինչում միայն վատը տեսնել եւ դա որակել քաղաքական պատվեր:

” Ինչևիցե, այնպես չէ, որ Խաչիկյանն է գլխավոր ինդիկատորը, սակայն այս, Նեմեցի “մանդատազուրկ” լինելն ու մի շարք այլ փաստեր խոսում են այն մասին, որ եթե երկրում քաղաքական գործիչ է ձերբակալվում, հետաքննության կանչվում, անպայման չէ այն անվանել քաղաքական պատվեր”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ