27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաներ բացելու քննարկումներ չկան․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լայնածավալ հարցազրույց է տվել INTERFAX գործակալությանը, որում մի շարք խնդիրների է անդրադարձել։ Նախարարն անդրադարձել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային ու ասել, որ մեծ նշանակություն ունի եւ կարդիականացվի։

«Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման մասին: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել համագործակցության նոր ձևեր։ Մասնավորապես, ես արդեն խոսել եմ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կան թեմաներ, որոնք մենք պետք է միասին շատ ակտիվ քննարկենք»,- ասել է նա։

Վիգեն Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաներ բացելու քննարկումներ այս պահին չկան։

«Այս պահին Հայաստանում այլ երկրների բազաների բացման մասին քննարկումներ չեն տարվում: Մենք չունենք նաև նման դիմում ռուսական կողմից»,- ասել է նա։

 

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակո՞ւմ է մնալ Հայաստանի սպառազինության գլխավոր մատակարարը՝ Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Իհարկե»:

«Սպառազինության շուկան շատ դինամիկ է: Իհարկե, մշտապես պետք է հնարավորություններ որոնել պետական բյուջեի բոլոր միջոցների առավել արդյունավետ օգտագործման համար: Մեզ համար անչափ հարմար է ռուս մատակարարների հետ աշխատել: Մենք ՀԱՊԿ-ի շրջանակում համաձայնագիր ունենք հնարավորության սահմաններում ներքին գներով գնումներ կատարելու մասին, ուղղակի աշխատելու հնարավորություն այստեղ, Ռուսաստանում ռազմական նշանակության արտադրանք արտադրողների հետ: Հետեւաբար, ինչը միանգամայն բնական է, մենք ընտրություն ենք կատարում առաջին հերթին հօգուտ ռուս արտադրողների: Սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ կան արագ զարգացող ոլորտներ, տարբեր առաջարկներ, որոնց համար մենք մշտապես բաց ենք: Ամեն դեպքում, մենք ռուս գործընկերներից եւ բարեկամներից երբեք գաղտնիք չունենք: Նրանք մշտապես տեղեկացված են մեր ծրագրերի եւ մեր ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ