26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռիտա Սարգսյանը կհոգա Երեւանում ծնված հնգյակի սննդի հարցը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին տեղեկացնում են Առաջին տիկնոջ գրասենյակից:

Մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:

Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։

Նշենք, որ այսօր առավոտյան մահացել է հնգյակի աղջիկներից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ