27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դուք լավ եք պորտը դնում տեղը. քաղաքացին` Փաշինյանին

«Ես ոչ թե Երևանի ավագանու անդամի թեկնածու եմ, այլ Երևանի քաղաքապետի թեկնածու: Ես հույս ունեմ ընտրողներից ստանալ 50 +1 տոկոս ձայն և ուղիղ ընտրվել Երևանի քաղաքապետ»,-այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: 

Իսկ քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ու «Ելքի» ներկայացուցիչներին մոտեցավ մի տարեց տղամարդ ու սկսեց խոսել իր խնդիրներից: «45 հազար փող եմ ստանում, սկի իմ տան վարձը չի բավարարում: Հիմա էլ եք խաբում, ձայն եմ տվել, ի՞նչ եք փոխել»,-ասաց նա: Իսկ Փաշինյանն էլ հարցրեց, թե ում է ձայն տվել, իրե՞նց: Տղամարդը պատասխանեց` 3-րդ համարին, որը «Հայկական վերածնունդն» է: «Սաղ խաբեբա են»,-ասաց տղամարդը:

«Ուրախացե՛ք, ընտրություն անելու հնարավորություն ունեք, ուրախանալու առիթ է»,- դիմելով բնակիչներին՝ ասաց Փաշինյանը:

Բնակիչներից մեկը նրա հետ զրույցում հարցրեց. «Պատգամավոր լինելով դուք ավելի շատ բան չէի՞ք անի, քան քաղաքապետ լինելով, դուք լավ եք պորտը դնում տեղը»:

«Հիմա Ժամանակն է, որ բացի պորտը տեղը դնելուց՝ նաև այն թերությունները, որոնց մասին խոսում ենք, վերացնենք, մենք մեր ձեռով էդ էլ անենք, էն էլ անենք»- պատասխանեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ