26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կատակ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը «Թվիթերում» կատակել է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսի հետ այն բանից հետո, երբ ՄՅՈւ-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է թիմի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլ:

«Լավ, անհարմար է, Մատս Հումելս»,- գրել է մանչեսթերյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այս կոչմանը 4-րդ անգամ է արժանանում: Հենրիխը խփել է նաև իր ակումբի դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների լավագույն գոլերը:

Իսկ այն բանից հետո, երբ Մխիթարյանն արժանացավ փետրվարի լավագույն գոլ մրցանակին, Հումելսը կատակեց Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակցի հետ՝ «Թվիթերի» իր էջոմ հետևյալ գրառումը կատարելով.

«Լավ, կարծես՝ 8-րդ անգամն էր, որ դու արժանացար այս մրցանակին: Առհասարակ նրանք այլ խաղացողների նոմինացնու՞մ են, թե՞՝ դու ինքդ պարզապես որոշում ես, թե քո որ գոլը պետք է հաղթի»:

Մխիթարյանը, հիշեցնենք, անտարբեր չէր մնացել Հումելսի կատակին և պատասխանել էր նրան.

«Սա ֆուտբոլ է և լի է մրցակցությամբ, Մատս: Մի փոքր Միքի-հրաշքն օգնում է ինձ: Շնորհակալություն, ընկեր»:

 

Նյոթի աղբյուր՝  armsport.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ