27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թեժ մարտեր» Հաղթանակի զբոսայգում (ֆոտո, տեսանյութ)

Հայրենական Մեծ պատերազմի 72-ամյակի կապակցությամբ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ն, ՀՀ ՊՆ-ը Հայաստանի վետերանների միավորման ու Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ այսօր Հաղթանակ զբոսայգու տարածքում անցկացրին 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը:

«Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը Henaran.am-ին ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում նման իրադարձություն, երբ Հայրենական մեծ պատերազմի մարտի փոքրիկ դրվագ է ցուցադրվում: Վերարտադրողներն էին 5-րդ բանակային կորպուսի զինվորականները և տարբեր բուհ-երի ուսանողները, ովքեր կրում էին այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներ և զենքեր:

Գևորգ Մելքոնյանն ասաց, որ նման կերպ պատմությունն ավելի տպավորիչ են ցույց տալիս ուսանողներին: Իրենք ուսանողներն էլ, նրա խոսքով, շատ ոգևորված էին, նույնիսկ հագուստներն ու զենքերը չէին բավականեցնում:

Իսկ ԵՊՀ-ի ուսանողներից Գարեգին Հակոբյանն էլ մեզ ասաց, որ մեծ ոգևորություն կա. «Ամեն մի հայ տղա պիտի իմանա, թե ինչ կարող է անել իր երկրի ու պետության համար մանկուց ի վեր»:

Ներկա էր նաև ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ով կարևորեց միջոցառումը: Ըստ նրա` սա խոսում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, պատերազմի օրերին միմյանց հետ պայքարի մասին: Միջոցառումից առաջ նրանք ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ, ապա հետևեցին պատերազմի դրվագին: 

Հետևողների թվում էին նաև վետերաններն, ինչպես նաև Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց զինղեկի հետ:18254317_1294438003938013_545376922_n 18309006_1294424420606038_958037481_n 18280965_1294411137274033_2060346390_n 18337384_1294389333942880_532328632_n 18254348_1294389337276213_1589924251_nP1020351 P1020358 P1020363

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ