28 Մայիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Վարդանիկի հարազատները տղային հաշմանդամ են դարձրել. Ժողովուրդ

image_29

Վերջերս ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունը։ Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, որի համար կալանավորվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը։

“Ժողովուրդ”–ն օրերս եղավ Գյումրիում հետաքրքրվելու, թե ինչու մի քանի ամիս տեւած նախաքննությունը չտվեց շատ հարցերի պատասխաններ։ Երկու գյումրեցիներ մեզ վախվխելով պատմեցին, որ մոտ 2-3 տարի առաջ Վ. Ղուկասյանի եղբոր դուստրը լոգարանում խեղդվել է, սակայն ողջ Գյումրին խոսում է, որ նա ինքնասպանություն է գործել

։ Ու պատճառն այն է, որ Անին սիրել է մի տղայի, որը սոցիալապես անապահով պայմաններում է ապրել, եւ աղջկա եղբայրները, այդ թվում Սպարտակը, դեմ են եղել այդ սիրուն։

Ավելին, սիրած տղային դաժան ծեծի են ենթարկել, որից հետո երիտասարդը հաշմանդամ է դարձել։ Թե որքանով է իրական սա, դժվար է ասել, բայց որ Ղուկասյանների շուրջ հաճախ նման պատմություններ են հյուսվում, փաստ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ