27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թքած ունեմ նման դատարանի վրա.Խանդոյանի զայրույթի հետևանքները

Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ ապրիլի 27-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նիստին միջադեպ է  տեղի ունեցել:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա է  կիրառել՝ դատաքննությանը խանգարելու համար:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ գործով մեղադրյալն իր առարկությունները ներկայացրել է  Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդության վերաբերյալ, Արարատ Խանդոյանը ընդհատել է մեղադրողին ու իր տեսակետը ներկայացրել և չի դադարեցրել  միջամտել նույնիսկ, երբ նախագահող դատավորը զգուշացրել է, որ կհեռացնի նիստերի դահլիճից: Խանդոյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, եւ եթե դատարանը շարունակում է իրականությունը չտեսնել, ապա ինքը «թքած ունի այդպիսի դատարանի վրա»: 

Նիստերի դահլիճից հեռանալիս Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանին զգուշացրել է, որ առանց իրեն չմասնակցի դատական նիստին, հակառակ դեպքում կհրաժարվի նրա պաշտպանությունից: 

«Կատարվածից հետո ես նույնպես լքել եմ նիստերի դահլիճը և դատավորը դիմել է փաստաբանների պալատ, որ ինձ կարգապահական տույժի ենթարկեն: Քանի որ իմ պաշտպանյալը ինձ հանձնարարություն է տվել, որ առանց իրեն որևէ գործողություն չանեմ: Նշեմ, որ իրեն դահլիճից մեկ ժամով են հեռացրել, ապա հաջորդ նիստի ես կգնամ դատարան ու կշարունակեմ պաշտպանել Արարատ Խանդոյանի շահերը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ.հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ