27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ շոումեն»

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մեր հասարակությունը բավականին քաղաքականացված է: Բավական է քաղաքական գործիչներից մեկը մի հնչեղ ելույթ ունենա իշխանության դեմ կամ մեղադրի ընդդիմադիր որևէ ուժի ծախված լինելու մեջ, և նա միանգամից կհայտնվի հանրության ուշադրության կենտրոնում:

Վերոնշյալ գործիքակազմը լայնորեն կիրառում է Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով իրեն միակ և անկրկնելի ընդիմադիր՝ պոպուլիզմով լի մեղադրանքներ հնչեցնելով իր հետ պայքարող ընդդիմադիրների հասցեին: Այս մեթոդը բավական երկար ժամանակ օգնեց Նիկոլին մնալու քաղաքական դաշտի կիզակետում, բայց արդեն վերջերս ժողովուրդը ևս հասկացավ, որ Նիկոլը շարքային պոպուլիստ է, իսկ այդ գոռգոռոցներով լեցուն ելույթները` զուտ իր անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց: Սակայն Նիկոլը բավականին ճկուն էակ է և հասկանալով պահի լրջությունը՝ կատարեց մի նոր քայլ և գոռգոռալու փոխարեն սկսեց «երգել» և երգացնել իր թիմին:

Արի ու տես, որ այս մեթոդը ևս բավականին արդյունավետ էր հանրության ուշադրությունը գրավելու առումով: Օրերս
կայքերից մեկը գրել էր, որ Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:

Հ.Գ. Հարց է առաջանում՝ Նիկոլը քաղաքական գործի՞չ է, թե՞ շոումեն: Թերևս Փաշինյանի համար մեկ է, կարևորը մի երկու ձայն ավել պոկելն է:
 
Մանե Վարդանյանն է գրառել ֆեյսբուք սոցիալական ցանցում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ