26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի տրամադրվածությունն է կոալիցիա ձևավորել (տեսանյութ)

«Այսօր պարզ երևում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ խիստ ընդդիմադիր կեցվածք են ունեցել, արդեն իսկ իրենց հարցազրույցներում, տարբեր ելույթներում ցանկություններ են հայտնում, որ ինչ-որ կերպ մաս կազմեն իշխանությունների: Դա հաճելի է, որ եկել են այն գիտակցության, որ պետության զարգացմանն ընդհանուր մոտեցմամբ պետք է գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Henaran.am-ի հարցին, թե որ ուժերի մասին է խոսքը, նա արձագանքեց հորդորով, թե ուշադիր պետք է նայել, ինքն անուններ չի ցանկանում տալ:

Գառնիկ Իսագուլյանը ցանկություն ունի, որ նոր դեմքեր լինեն Կառավարության կազմում, ու փոփոխություններ լինեն:

Իսկ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմվելու մասին նա նշեց, որ երկուստեք հայտարարվել է, որ նրանք մնալու են իրենց հուշագրի սահմաններում, սակայն ինչ ձևաչափով դեռ պարզ չէ: «Բայց ես գիտեմ, թեկուզև հանրապետության նախագահի տրամադրվածությունն է կոալիցիա ձևավորել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ