26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարգարյանը, Փաշինյանը, Փոստանջյանը, որպես բազմազավակ ծնողներ, նստեն ու մեր հասարակությանը պատմեն»

«Պետք է տեղի ունենա բանավեճ, և եթե Տարոն Մարգարյանը հարգում է քաղաքացիներին, պետք է հանրությանն ու երևանցիների դատին ներկայացնի այն ծրագրերը, որ նախատեում է անել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ էլ հրավիրել էին Երևանի քաղաքապետին իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու, սակայն դա չի կայանում այդպես էլ: Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի, ապա տրանսպորտի գինը կարող է բարձրանալ:

«Նախորդ քարոզարշավի ժամանակ էլ ասաց, որ տրանսպորտի գինը չի բարձրանալու, սակայն փորձեցին բարձրացնել»,-ասաց նա ու հավելեց, որ եթե Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է եղել, ապա հիմա ինչո՞ւ է խուսափում իր արածներից հրապարակայնորեն խոսել:

«Բա ի՞նչ ունեք վախենալու, եկեք, ասեք՝ մենք էս ենք արել, էն ենք արել»:

«Ելքի» ավագանու մեկ այլ թեկնածու Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ բանավեճերը շատ լավ ձև են ընդհանրապես: «Եվ ուղղակի զարմանալի է, որ թեկնածու Տարոն Մարգարյանն այդպես էլ, ինքը չի ասել, տարբեր մարդիկ են ասել, որ դրա կարիքը չկա: Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, որպես բազմազավակ ծնողներ, նստեն ու մեր հասարակությանը պատմեն, թե ոնց են այդքան երեխաների հետ գլուխ հանում, ոնց են պահում ու ինչ են խորհուրդ տալիս մեր ծնողներին, որ իրենց այդ օրինակը վարակիչ լինի»,-կոչ արեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ