27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ երիտասարդը կրակոցներ է արձակել ՌԴ սրճարաններից մեկում․ կա վիրավոր /տեսանյութ/

ՌԴ Զելենոգրադի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մի հոգի վիրավորվել է։ Ինչպես պարզվել է, կրակողը Հայաստանի 27-ամյա քաղաքացի է, նա արդեն ձերբակալվել է, հայտնում է Интерфакс-ը։

Նշվում է, որ սրճարանում 27-ամյա հայի եւ 32-ամյա տեղացու միջեւ վեճ է սկսվել՝ անձնական պատճառներով, եւ արդյունքում ՀՀ քաղաքացին կրակել է դիմացինի կրծքավանդակին եւ փախուստի դիմել։ 

Սակայն րոպեներ անց ոստիկանները ձերբակալել են նրան։

Սրճարանում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է տեղի ունեցածը։ 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ