27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞ւմ է սատարելու «Դաշնակցությունը» (տեսանյութ)

«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը: Այդ տեսանկյունից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը կարող է շատ ավելի օգտակար լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը: Չնայած ես կարոտում եմ, սիրում եմ պառլամենտական աշխատանքը, և, բնականաբար, պետք է քեզ մի բանից զրկես, որ այլ հարցում հաջողություն արձանագրես»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե կվերցնի պատգամավորության մանդատը:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի չմասնակցելուն, ապա Ա. Մինասյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Երևանում սպասվածից ավելի քիչ ձայն էին հավաքել, ուստի որոշել են նոր փորձության չենթարկել ՀՅԴ Երևանի կառույցին:

Henaran.am-ի հարցին, թե ուղղորդելու են արդյոք իրենց ընտրազանգվածին որևէ մեկին ընտրել, թե ազատ ընտրություն է լինելու, նա պատասխանեց, որ հարցը դեռևս չի քննարկվել:

«Կարծում եմ, որ այն քաղաքական համաձայնությունը, որ ներկայումս ունենք, այդ ձևաչափը չի խաթարվի: Մենք բնականաբար կաջակցենք այն ծրագրերին, որոնք մեր մեծ ռազմավարական համագործակցության շրջանակներում ապահովելու են Երևանի զարգացումը»,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ