26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երբեք բաժակ չի բարձրացրել Սերժ Սարգսյանի հետ»

«Պարզ է, որ ՀՀԿ ֊ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին քիչ ձայն է ստանալու, բայց անցնելու է։ Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցություն է լինելու ՀՀԿ֊ի ու ԵԼՔ֊ի միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Վերջինս շեշտեց` ամենևին էլ անակնկալ չէր, որ ՕՐՕ-ն ու Հայ ազգային կոնգրեսը որոշեցին չմանսակցել Երևանի ավագանու ընտրություններին:Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա նկատեց.  «Հավանաբար, պարոն Ծառուկյանը արդեն իսկ խորհրդարանում լծակներ է ձեռք բերել, ու դա արդեն իսկ նրան բավարարում է։ Երևի դա էր պատճառը չմասնակցելու»:

Կարեն Քոչարյանը լուրջ չի համարում այս կամ այն ուժի մասին մեկնաբանությունները` կապված իշխանությունների հետ գաղտնի համագործակցության մասին. «Նման բան ասում են Նիկոլ Փաշինյանի մասին։ Ես էլ դրան հակափաստարկ կբերեմ այն, որ Նիկոլ Փաշինյանը երբեք բաժակ չի բարձրացրել, նախագահի հետ չի հանդիպել։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը բազմիցս է դա արել։ Հիմա ռացիոնալ հատիկը որտե՞ղ է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ