27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանրապետության գլխավոր գինեկոլոգի կոչը /տեսանյութ/

«Ես գիտեմ ձայնս ում եմ տալու, քանի որ երկար տարիների փորձ ունեմ և լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի դեր ու  ֆունկցիա ունի քաղաքապետը և նրա աշխատանքից կախված ինչպիսի իրավիճակում կլինի մեր հանրապետությունը, քանի որ Երևանի քաղաքապետ նշանակում է ՝ Հայաստանի հանրապետության մոտ 50 տոկոսի չափով ազգաբնակչության կարիքների բարելավում, քաղաքի բարեկարգում և այլն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի ավագանում առաջիկա ընտրություններին, ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը:

Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը արդեն ապացուցել է, որ ինքը կարող է լավ քաղաքապետ լինել.«Երբ նա ընտրվեց Երևանի քաղաքապետ՝ միանգամից փոխվեց Երևան քաղաքի վիճակը: Քաղաքը դարձավ բարեկեցիկ, լուսավոր, ճանապարհների վիճակը բավականին բարելավեց…»:

Ռազմիկ Աբրահամյանը փաստեց, որ այս տարիներին նկատելի է եղել, թե որքան մտահոգ է Տարոն Մարգարյանը առողջապահական , մասնավորապես ծննդօգնության հարցերով:

«Ես գնահատում եմ նրա թեկնածությունը, որպես համառ, որպես հմուտ, որպես հավասարակշռված, որպես բարեկեցիկ և մեր հանրապետությանը նվիրված մարդու»,-եզրափակեց վաստակավոր բժիշկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ