27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրենք են ոչխար

Այստեղ մի մեծ, կարևոր անբարոյական կողմ կա, որը, կարելի է ասել, 1991 թվականից մեզ հետապնդում է: Ո՞րն է այդ անբարոյականության մեխը, շատ-շատերը հրապարակային ելույթներում և հարցազրույցների, տարբեր վերլուծությունների ժամանակ իրենց ձևացնում են սուրբ կույսերի պես, որը ես սկզբունքորեն չեմ ընդունում: Ինչո՞ւ: Մենք շատ լավ գիտենք, և վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ժողովուրդն իրականությունը լավ էլ գիտի, և շատ գործիչների երկերեսանիությունը, կեղծավոր մտահոգությունները, տարիներ շարունակ այդ երկփեղկ- վածությունը սովորական մարդը զգում է: Դրա համար այս տարիների ընթացքում կորցրել ենք ընտրության էությունը»,- 168 Ժամ-ին ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը մեկնաբանելով «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված ժողովի վերաբերյալ ձայնագրության շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ նրա` այդ ձայնագրությունը կլիներ շատ ուժեղ, եթե ընտրվողների մեջ լինեին անբիծ մարդիկ, դեմքեր, և արդեն ժողովուրդն այդ կենցաղային կախվածությունն առաջին գիծ չէր հանի. «Չի կարելի այդ մարդկանց մեղադրել: Սոցցանցերում գրում են «ոչխար», և այլն: Ես պաշտոնապես հայտարարում եմ ով այդ ձայնագրության մասով ասում է, որ այդ մարդիկ ոչխար են, իրենք են ոչխար, որովհետև չտալով մարդկանց ոչ թե ֆորմալ, այլ ըստ էության ընտրության հնարավորություն, այն է ընտրություն վատի ու լավի և լավի ու շատ լավի միջև, դեմ տալով վատի ու շատ վատի ընտրությունը, բերում են նրան, որ մարդիկ այս պահերին իրենց առավել անտեր են զգում և դրա համար էլ ստիպված են լուծել կոնկրետ կենցաղային խնդիրներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ