26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Խրոնիկ» հիվանդություն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երեկ հրապարակած զեկույցով՝ 2016 թվականը Հայաստանը փակել է իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.2 տոկոս աճով։ 2017 և 2018 թվականների համար կանխատեսվում է 2.9-ական տոկոսի աճ: Ըստ զեկույցի, 2016-ին գործազուրկները կազմել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը, գրեթե նույն ցուցանիշն ակնկալվում է այս և հաջորդ տարվա համար: Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՊՀ երկրների շարքում ոչ մի տեղ գործազրկության մակարդակն այսքան բարձր չէ:

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս ցուցանիշներներին՝  տնտեսագետ, ՀԱԿ անդամ ու Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասաց, թե դա նորություն չէ. «Դա արդեն խրոնիկական հիվանդություն է դարձել մեր տնտեսության համար, մեր պետական պարտքն է աստիճանաբար մեծանում, ներդրումներ չկան, այս պարագայում այդպես էլ պիտի լիներ: Այդ բնագավառում առաջընթաց չեն ապահովում, հակասություն կա այս ամենի միջև, ու որևէ բացատրություն չի տրվում ոչ պետական կառույցների կողմից, ոչ գիտական աշխատություններով:

xacatryan

Խնդիրն այն է, որ ինչքան մարդկանց թիվը պակասում է, գործազրկությունն էլ այդքան չի պակասում, այսինքն՝ մեզ մոտ գնում են այն մարդիկ, ովքեր աշխատանք ունեն»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է հետագա տարիների վերաբերյալ ունեցած ակնկալիքներին, տրված խոստումներին, թե գործազրկությունը կնազի, քանի որ նոր աշխատատեղեր են բացվելու, ներդրումներ են ավելանալու, ապա տնտեսագետը շեշտեց, որ լավ արդյունքներ չեն սպասվում. «Եթե դա պայմանավորված լիներ նրանով, որ բարձր տեխնոլոգիաները, տեխնոլոգիական արտադրություններ են հիմնվելու, կամ աշխատատեղերը պայմանավորված են լինելու բարձր տեխնոլոգիաներով, էլի կարելի է հասկանալ, բայց մեզ մոտ հիմնական աշխատատեղերն ստեղծվում են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության վերամշակման ոլորտներում, որոնք բարձր տեխնոլոգիաների հետ կապ չունեն: Սա տարօրինակություն է, որը ոչ ոք չի կարող բացատրել»,-շեշտեց Վ. Խաչատրյանը:

Վերջինս նաև հավելեց, որ մեզ մոտ լուրջ հարկային խնդիր կա. «Մարդը կարող է աշխատանք ունենալ, բգայց դա ցույց չտրվի, քանի որ հարկային բեռը շատ բարձր է, և սրանով պայմանավորված՝ նոր Հարկային օրենսգիրքն էլ իր դրական ազդեցությունը չի կարող թողնել»,-նկատեց տնտեսագետը:

Նա ընդգծեց, որ շուկայական տնտեսության պայմաններում ակտիվ աշխատողների առումով գործազրկության մակարդակը չպիտի 6 տոկոսից ավելին լինի: «Եվ եթե ուշադրություն դարձնենք Ամերիկայի միացյալ նահանգների կողմից վարվող քաղաքականությանն, ապա կտեսնեք, որ 2 հիմնական շեշտադրում է արվում իր դրամավարկային քաղաքականությունը սահմանելիս՝ վերաֆինանսավորման տոկոսադրույք և գումարած աշխատատեղեր կամ գործազրկություն: 2008 թվականից հետո գործազրկության մակարդակը 10 տոկոս էր հասել, և վերաֆինանսավորման տոկոսադրույքն այնքան իջեցրին, որ այս տարի գործազրկությունն իջավ 5-6 տոկոսի: իսկ մեզ մոտ ԿԲ-ի վարած քաղաքականությունը միայն ինֆլացիային է միտված»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ