26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թուրքիան եղել և մնում է դաժանության ախտանիշ կրող երկիր» /տեսանյութ/

«Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ԵԱՀԿ-ի կողմից արժանացավ կոշտ գնահատականների, ինչը շատ կարևոր ազդակ է, թե ուր է գնում այդ երկիրը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսդակետ հայտնեց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Երեկվանից կան լուրեր, որ ընդդիմությունը կազմակերպվում է՝ հնչեցնելու նույն դիտողությունները, ինչ ԵԱՀԿ-ն: Իրականում Թուրքիան առաջ է շարժվում շատ կոպիտ քայլերով: Սա անկանխատեսելի, բավականին հախուռն գործընթացներ է նշմարում: Եվրոպան դեռ երկար է փորձելու Թուրքիայի «տամարը» բռնել, սակայն այդ երկիրն այլևս իրեն կապված չի զգում Եվրոպային, ավելին Եվրոպային օգտագործելու է իր շահերի համար»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմանը՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց. «Թուրքիան եղել և մնում է  դաժանության ախտանիշ կրող երկիր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ