27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փոստանջյանի համբերության բաժակը լցվեց «Որվագիծ» հաղորդման ժամանակ (տեսանյութ)

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան հյուրընկալվել Էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին։ Հաղորդման ժամանակ, սակայն, երբ հաղորդավար Պետրոս Ղազարյանը սկսել է հարցնել «Ելքից» ու Նիկոլ Փաշինյանից, ով դաշինքի քաղաքապետի թեկնածուն է, Զ. Փոստանջյանը կանգնել է ու ցանկացել է լքել տաղավարը:

Հիշեցնենք, որ «Ելքից» առաջարկ էր եղել Փոստանջյանին լինել դաշինքի քաղաքապետի թեկնածուն, սակայն նա մերժել էր: 

Փոստանջյանը չհամաձայնելով ասաց, որ հավակնում են մեծամասնություն ստանալ, կարծիք հայտնեց, որ Փաշինյանը նպատակ չունի քաղաքապետ դառնալու եւ նա գնալու է Աժ-ամ աշխատելու, որովհետեւ այնտեղ ավելի պահանջված է։

Հաղորդավարը հիշեցրեց, որ նա ասել է ուզում եմ քաղաքապետ դառնալ ու նույնիսկ երգել է հանուն դրա։ Խոսեց իր տպավորության մասին, թե Փոստանջյանի խնդիրը Փաշինյանի հետ է, հետո քաղաքացիներին հղում անելով էլի փորձում էր ասել, դժվա՞ր էր միավորվել, ձայները չկիսել։

Բայց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն այլեւս չհամբերեց։ «Կներես, չեմ… գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս։ Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե», «Ելքից» էլ հարց չտաս «վաբշ»»,– ասաց նա արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը։ Պետրոս Ղազարյանը խոստացավ, որ այլեւս այդպիսի հարցեր չեն հնչի։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ