26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մատյան Ողբերգության

Աստվա՛ծ Ողորմած, Բազմագո՜ւթ, Հզո՜ր, Ահռելի՜ կամքով, Մարդասե՜ր, Օրհնյա՜լ, Անճա՜ռ, Կենդանի՜, և ոչ մի անգամ Քեզանից ելնող Խոսքը չի մնում անձեռնարկելի, բոլո՛ր խոսքերդ էլ դառնում են գործե՛ր, որ՝ անհնար է պատկերել մտքում: Քո միջոցով է փշերի պատած խստության միջից քաղցրության պտուղ ելնում ու հասնում, Սկզբնահա՛յրդ Ես նման բաների՝ Քո զարմանավոր սուրբ կանոններով, որոնցով կյա՛նքն է հավիտենական:

Որովհետև որ՝ Դու պատվիրեցիր մեզ ատողների համար էլ անգամ բարիքներ գործել, և աղոթք անել նրանց համար, որ՝ մե՛զ են հալածում, և փրկությունը հայցել նրանց, որ՝ խոցոտում են մեզ, և ներում խնդրել մարդասպանի հանցանքի համար, և Քեզանից են այս հրաշալի պտուղներն ընծա, և՛ քաղցրությամբ անճառելի են, և՛ անօրինակ, և՛ բարեբանված Քո Կամքի համար միշտ ախորժելի, և՛ ճաշակելի՝ գովյալ շուրթերիդ, և՛ Քո Հոգին է մեր երեսներին, որ Իր զորությամբ դարձնում է մեզ գեղեցկապատկեր, Տէ՛ր Հիսուս Քրիստոս, որ Օրհնյա՜լ Ես հար՝ բարձունքների մեջ:

Սակայն մարդիկ, որ երկրածին են, ամենավրեպ, Քո բարեմատույց ձեռքի գործերը չարին դարձրին, իսկ Դու Լո՛ւյս Ես և Բաշխո՛ղը Լույսի, ո՛չ անեծքի Ես ունկընդրում և ո՛չ չարիք ախորժում, ո՛չ կամենում Ես որևէ մեկին կորստի մատնել, ո՛չ մահը ըղձալ, խռովությունից չե՛ս հուզվում երբեք, ո՛չ տիրում է Քեզ ցասումն երբևէ, ո՛չ բարկությունից Ես հարկադրվում, ո՛չ մթագընում սիրելուդ համար, ո՛չ այլայլվում Ես գթություններից, և ո՛չ փոփոխվում բարության ազդմամբ, ո՛չ թիկունքով Ես շրջվում և ո՛չ երես դարձնում, այլ Լո՜ւյս Ես համակ. և ամեն բան Ես գործի դնում մեր փրկության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ