27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հատուկ վճիռ. բռնաբարության համար ազատազրկվածն ազատ արձակվեց. Առավոտ

Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյանը վեց տարվա ազա­տազրկման էր ղատապարտել Տիգրան Ա.-ին, որը կալանքի տակ էր 2014թ. սեպտեմբերի 29-ից: Ինչպես տեղեկացրել էինք, Տիգրանն ու նրա պաշտպան Նարինե Ռշտունին 1 8 համակարգչային էջից բաղկացած բողոք էին բերել վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն անպարտ ճանաչեց Տիգրան Ա.-ին, եւ նա մոր արցունքների ուղեկցությամբ դատա­րանի դահլիճից ազատ արձակվեց:

Սա այն հազվագյուտ քրեական գործե­րից է, որի ժամանակ երեք դատավորնե­րից մեկը հատուկ կարծիք է գրել: Իսկ քա­նի որ Հայաստանում հատուկ կարծիքները չեն հրապարակվում, ապա պարզ չէ, թե դատավորներ Ռ. Բարսեղյան, Մ.Պապոյան, Ա. Դանիելյան կազմից ո՞վ է բերել հատուկ կարծիքը:

Դատական գործընթացների ժամանակ մեղադրանքի կողմը մեղադրում էր Տիգրանին, որ նա «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով ծանոթացել է Ռուսաստանի Դաշ­նությունում բնակվող, անչափահաս երե­խայի մոր հետ: Հայաստանում գտնվելու ժամանակ, հյուսիսի հարսնացուին երի­տասարդը հրավիրել է բար, ապա հյուրա­նոցային համալիր, եւ «տուժողի կամքին հակառակ»՝ բռնաբարել է նրան, հափշտակել նրա մոտ գտնվող ոսկե զարդերը: Տուժողը, որին այդպես էլ չտեսանք դա­տարանում, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, Ռուսաստան էր գնացել, դատարանին տեղեկացնելով` «իրեն չանհանգստացնել, քանի որ ունի ընտանիք»:

Իսկ տուժողի սկեսուրն ու սկեսրայրն էլ, որպեսզի իրենց որդին չիմանա, հարսի գտնվելու վայրը, նրա հասցեն խնամքով թաքցնում էին, եւ ստացվել էր այնպես, որ պաշտպանական կողմը հնարավորու­թյուն չուներ հարցաքննել հեռակա տուժո­ղին, օգտվել լիիրավ պաշտպանության իրտվունքից, դատարանում էլ բազմակող­մանի քննություն չէր տարվում:

Հիշեցնենք, որ հյուրանոցի տնօրենը դա­տարան էր ուղարկել բացատրություն, համաձայն որի դեպքի օրն իրենց մոտ է եկել զույգ, որը սիրահարվածի տպավորու­թյուն է թողել, կամ` նշանվածի: Նրանք եղել են երեքով, տղայի ընկերն էլ է եղել նրանց հետ, ապա հեռացել է` թողնելով երկուսին աոանձին:

Տուժողը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե «փորձել է հյուրանոցի պատուհանի մետաղյա ցանցը բացել», իսկ հյուրանոցի տերն էլ այղ կապակցու­թյամբ բացատրության մեջ գրել էր, թե «Բացառված էր, որ մետաղյա ցանցը վնասված լիներ, ու ինքը նկատած չլի­ներ»:

Դատարան էր ներկայացվել նաեւ «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը’ տուժողի «պաչիկներով» ու «love» գրու­թյուններով:

Փաստաբան Նարինե Ռշտունին իր վե­րաքննիչ բողոքում գրել էր. «Դատարանը պարզապես շարադրեւ է մեղադրական եզրակացության մեջ թվարկված ապա­ցույցները, ընդհանրապես չի անդրադարձել պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին, չի վերլուծել կամ հերքել դրանք: Դատավճռի հիմքում օրեն­քի խախտմամբ դրվել են դատարանում չհետազոտված ապացույցները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ