27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալային բացահայտումներ. Սամվել-Բաբայան-Սեյրան Օհանյան գեներալների սցենարը Հրապարակ

Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակ­ցությունը չմասնակցեց այս ընտրություններին: Նրա եւ Սեյրան Օհանյանի համագործակցությունը չկայացավ, իսկ ՕՐՕ դաշինքը չան­ցավ խորհրդարան: Այժմ կատարվածն ամփոփելու ժամանակն է: Թեեւ Վ. Դալլաքյանը խոստացել էր սկանդալա­յին բացահայտումներ անել, բայց այս­օր հրաժարվում է հարցազրույց տալ, սակայն նրա զինակից, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը քարոզարշավից առաջ խոստացել էր ներկայացնել, թե որն էր իրենց եւ ՕՐՕ դաշինքի ղեկա­վարության տարաձայնությունը, ինչու հետ քաշվեցին եւ ողջ քարոզարշավի ընթացքում չերեւացին: Թերթը ներկայացրել է հարցազրույց Անտինյանի հետ, ով մասնավորապես նշել է.

-Եկավ պահը, որ Օհանյանը պետք է ընդդիմադիր դաշտում ուժի կենտրոն դառնալու հայտ ներկայացներ, որից հետո` լայն կոնսոլիդացիայի գնալու նախաձեռնություն հանդես բերեր: Բայց քանի որ ընթացքում պարզվեց, որ նա քաղաքական լիդերի որակ­ներ բացարձակ չունի, հարկավոր էր Սամվել Բաբայանի պես խարիզմատիկ մեկին ներգրավել, որն էլ իր հետ կբերեր որոշ ուժերի: Սակայն նրանց միջեւ այնպիսի խորը հակասություն­ներ կային, որ գործին տեղյակներն ավելի հավանական էին համարում ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, քան Բաբայանին ու Օհանյանին: Սա­կայն իմ համառ ջանքերի շնորհիվ դա տեղի ունեցավ:

Բայց բավական էր Բաբայանն ու Օհանյանը հանդիպեին, հոգեհարա­զատ ակցենտով ռազմի դաշտի իրենց հաղթանակները վերհիշեին, անմիջա­պես կորցրեցին ռեալության զգացումն ու գտան, որ այժմ էլ իրենց հաղթա­նակը կասկած չի հարուցում, ու եթե չստացվի պլան Ա-ն քաղաքական ճանապարհով, պետք է անցնել պլան Բ-ին` երկրի ներսում լարվածություն հրահրել, աջակցություն հայտնել ուժային ճանապարհով գնացող ուժերին, հրապարակայնորեն հոխորտալ, թե ամեն գնով հասնելու են իշխանափոխության: Երբ պարզ դարձավ այս ամենի ողջ վտանգավորությունը, ու քանի որ այդ արկածախնդրությունը մեզ համար կտրականապես մերժելի էր, իսկ իրենց այդ նպատակներից հետ պահելը այլեւս մեր ուժերից վեր, մեր թիմով աստիճանաբար հետ բաշվեցինբ: Իսկ Բաբայան-Օհանյան զույգի տակ հավաքված ուժերը` փո­ղի համից ու մանդատի հոտից գլուխ­ները կորցրած, առաջ էին շարժվում ու մեր ազատած տարածքներն իրենցով լցնում:

Դե, երկու գեներալներին այն­քան էր դուր եկել իրենց «շռնդալից» հաջողությունը, որ անգամ հարց չէին տալիս իրենց, թե այս քաղաքական ծրագրի ակունքներում կանգնած, ամենանվիրական գաղտնիքներին տիրապետող, կազմակերպական բոլոր լծակներն իրենց ձեռքում, հրա­պարակային խոսքին տեղը տեղին տիրապետող գործիչներն ինչու են այսպես հեշտությամբ զիջում իրենց դիրքերը: Գուցե փորձեին հասկանալ, մտահոգվեին դրանից, լսեին մեզ ու հի­մա այլ վիճակում կլինեին: Ընդհակա­ռակը, փորձեցին Դալլաքյանին ու ինձ հանել «խաղից», այնուհետեւ Արամ Գ. Սարգսյանին` «պառակտենք հանուն համախմբման», իրենց գործելաոճի տրամաբանությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանի առաջ էլ պայման դնեին, որ միասնական դաշինքում 50/50 հարա­բերակցություն լինի, քանի որ Օհանյանի ու Ծառուկյանի քաղաքական կշիռ­ները հավասար էին գնահատում: Մի խոսքով, հասան նրան, որ մենք «խաղից» դուրս եկանք, Ծառուկյանը մերժեց իրենց հետ համագործակցու­թյունը, հասարակությունն էլ իր քվեով ՕՐՕ-ին մերժեց:

 

Հիմա ՕՐՕ-ականները չեն կա­րողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն, այլ ոչ թե ասեն’ կտեսնեք, որ գնալով երկրի վի­ճակն ավելի կվատանա, ու ժողովուր­դը կզգա մեր կարիքը, մենք էլ կլինենք նրա կողքին: Բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ասաց, որ չի ցանկա­նում, որ իր կողքին լինեք, անբարո չէ արդյոք դրանից հետո ձեր քաղաքա­կան «բայղուշությունը», եթե չասենք` ձախողված հույսը:

Փաստն այն է, որ այս ընտրությամբ հասարակությունն անվստահություն հայտնեց դեստրուկտիվ ընդդիմու­թյանը, որն ամեն անգամ ընտրողին մեղադրում է ծախվելու մեջ, հեղափո­խական կոչեր հնչեցնում, բայց ընտրու­թյուններից հետո օրվա իշխանություն­ների հետ պայմանավորվածություն ձեռք բերում ու անկաշառ ընտրողների ձայները հարմար գնով վաճառում:

Ժողովուրդը շատ դեպքերում հասարակական հարաբերություննե­րում բարոյական արժեքներն ավելի է կարեւորում, որոնք ընդունված է կոչել չգրված օրենքներ, քան գործող օրենքները: Ասել է թե շատերը կա­րող է Դալլաքյանին կամ ինձ չընդու­նեն, բայց տեսնելով, թե Օհանյանի քաղաքական ծրագրի ակունքներում կանգնածների հետ ինչպես վարվե­ցին, էլ ՕՐՕ-ի հետ ինչու պետք է հա­մագործակցեին: Հարցն այստեղ մենք չենք, այլ` երեւույթը:

Հասարակության մեծամասնությունը կարող է Սերժ Սարգսյանին չընդունել, բայց իր գնահատականը կենդանի դասականի հայտնի խոսքերի տրամաբանությամբ ասել. «Մենք քննադատենք Սարգսյանին` հասկացանք, բայց դու, ա՜յ Սեյրան Օհանյան, որ բավական ժամանակ նախագահի մերձավորագույն թիմի անդամն ես եղել, օգտվել ես ամեն բարիքներից, դու ոնց ես քննադատում վարվող քա­ղաքականությունն ու խոսում իշխանափոխությունից», ու, ինչպես տեսաք, հասարակությունն Օհանյանի նման պահվածքը որակեց ապերախտու­թյուն:

Հիմա ՕՐՕ-ականները չեն կա­րողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն, այլ ոչ թե ասեն կտեսնեք, որ գնալով երկրի վի­ճակն ավելի կվատանա, ու ժողովուր­դը կզգա մեր կարիքը, մենք էլ կլինենք նրա կողքին: Բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ասաց, որ չի ցանկա­նում, որ իր կողքին լինեք, անբարո չէ արդյոք դրանից հետո ձեր քաղաքա­կան «բայղուշությունը», եթե չասենք` ձախողված հույսը:

Փաստն այն է, որ այս ընտրությամբ հասարակությունն անվստահություն հայտնեց դեստրուկտիվ ընդդիմու­թյանը, որն ամեն անգամ ընտրողին մեղադրում է ծախվելու մեջ, հեղափո­խական կոչեր հնչեցնում, բայց ընտրու­թյուններից հետո օրվա իշխանություն­ների հետ պայմանավորվածություն ձեռք բերում ու անկաշառ ընտրողների ձայները հարմար գնով վաճառում:

Այնպես որ, սիրելի հայրենակից­ներ ու ՕՐՕ-ի գաղափարակիցներ, հավատացեք, մենք ներսից ենք տեսել խոցված ինքնասիրությամբ ու չհիմ­նավորված ամբիցիաներով անձնավորությունների, ովքեր իրենց նպատակ­ներին հասնելու համար կանգ չէին առնի ոչ մի բանի առաջ, ու քանի որ նրանց մեջ կային ռազմական գործի գիտակներ, ապա դա չափազանց վտանգավոր էր, երբ քաղաքական քայլերը դատապարտված էին ձախող­ման, իսկ իշխանության գալու նրանց մոլուցքը դարձել էր անկառավարելի:

Բարեբախտաբար, ամեն ինչ բարե­հաջող ավարտվեց, առաջին հերթին շնորհիվ իշխանությունների հստակ քայլերի, որ կարողացան թույլ չտալ, որ նախընտրական առանց այն էլ լար­ված իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Արդյունքում` մեր թշնա­մին առիթից օգտվեր ու ակտիվանար սահմանին, նոր զոհեր ունենայինք, իսկ այդ լարվածությունն էլ բազմա­պատկված տեղափոխվեր երկրի ներս ու առաջացներ անկայուն իրավիճակ:

Իսկ այն, որ երկրում լարվածությունն արհեստականորեն էր հրահրվում, ցույց տվեց հետընտրական հանգիստ վիճակը, երբ ժողովուրդն ընտրություն­ների արդյունքից դժգոհությունն իր մեջ պահեց դրանով իսկ արյուն թա­փելու «մանդատ» չտալով մերժված գործիչներին`փողոցում լիդերություն ստանձնելու ճանապարհով:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ