26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զատկից հետո թանկացումներ կլինեն. Արմեն Պողոսյան

«Զատկի տոնին ընդառաջ թանկացումները դեռևս նկատելի չեն, հիմա գնաճն ընդամենը մի քանի տոկոսով է, բայց տոնին մոտ օրերին հնարավոր են ավելի շատ թանկացումներ՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Պողոսյանը գների թանկանալն օրինաչափ է համարում: Նա նշում է, որ մեր երկրի պետական տնտեսական ծրագրում սևով սպիտակով գրված է՝ գներն ու սակագները պետք է լինեն կայուն և չգերազանցնեն չորս տոկոսն ամբողջ տարվա ընթացքում, սակայն, ըստ նրա, ամբողջ տարվա մեջ մի քանի անգամ ապրանքների սակագները անցնում են այդ չորս տոկոս շեմը:

«Գնաճ ընտրությունների նախօրեին եղավ»- նշում է Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք տեղի ունեցողի դեմ պայքարել կարող են միայն բարձրաձայնելով:  Նրա խոսքով՝ խնդիրը կարող է լուծվել հասարակական և պետական կառույցների համագործակցության շնորհիվ:

Անդրադառնալով Զատկի տոնին ընդառաջ գների թանկացմանը` Արմեն Պողոսյանը նշեց, որ ձվերի գնի մեծ թռիչք դեռևս չեն նկատել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ