27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ գնդապետը

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ  վարչության կողմից  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց, զինվորի ծնողից  պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:      

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ