26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրական է

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը “Հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի18-րդ և 19-րդ մասերի սահմանադրականության վերաբերյալ

Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի նիստում քննվեց  “Նոյյան տապան” ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` “Հարկերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ պարբերությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը` որոշելու վերաբերյալ՚” գործը:

“Հարկերի մասին” ՀՀ օրենքի  30.2-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ մասերի համաձայն. “ՙՀարկ վճարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռքբերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը: 

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ՚:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի  30.2-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

 ԱԺ աշխատակազմի փորձաքննչական վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ