26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավո՞ր է ապրել առանց վախի

Հնարավո՞ր է ապրել վախից ազատ այս վտանգավոր ու անկանխատեսելի աշխարհում։ Իհարկե հնարավոր է։ Քանի որ պաշտպանությունը Աստծո ամուր գիրկն է։ Բայց այդ գիրկը ոչ բոլորին է առաջարկվում։ Այդ գիրկը նրանց համար է, ովքեր կան Աստծո մեջ։ Լինել նշանակում է ՝ ապրել, լինել ու մնալ այնտեղ։ 

Որպեսզի միշտ լինեք Բարձրյալի հովանու ներքո, պետք է միշտ կապի մեջ լինեք Նրա հետ, Նրա խոսքը պահեք ձեր սրտում եւ ենթարկվեք Նրա ձայնին։ Նրանք, ովքեր ապրում են Աստծո մեջ, կարող են ապրել՝ չվախենալով նրանից, ինչ կարող է անել սատանան։

Պետք է մի բան իմանաք, Աստծո հովանին չի նշանակում, որ չարքը ձեզ հանգիստ կթողնի։ Դա նշանակում է, որ Աստված ձեզ հնարավորություն կտա հաղթել ամեն անգամ, երբ սատանան երեւա հորիզոնին։ Եթե դուք վախենում եք ձեր շուրջը առկա վտանգից, Աստծո խոսքի մեջ ավելի շատ ժամանակ անցկացրեք եւ եղեք աղոթքի մեջ այնքան ժամանակ, մինչեւ ձեր հավատը չհաղթի ձեր վախերին։

Մոտեցեք Աստծուն, քանի դեռ Աստծո հովանու ներքո եք, կարեւոր չէ, թե որքան վտանգավոր է այս աշխարհը, Աստված կպաշտպանի ձեզ։

Գլորիա Կոուպլենդ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ