27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը»

«Ելք»-ը կարող էր չմասնակցել Երևանի ընրություններին:

ՀՀԿ-ն ու Զարուհին թող մրցեին. «Ելք»-ն էլ  ասեր՝ Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը, բայց «Ելք»-ը  կարող է նաև մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Պետք չէ ամեն ինչ սևացնել ու ասել՝ իշխանությունների պրոյեկտ է, այս է, այն է…», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝  «Ելք»-ում կան երիտասարդներ, ովքեր փողի մեռած չեն:

«Ելք դաշինքը իր ներսում այլակարծություն պիտի հանդուրժի. այն մեծ հեռանկարներ ունի: Ես «Ելք»-ին չեմ քննարկել, պարզ ասում եմ.  քվեարկել եմ «Ազատ դեմոկրատներ»-ի  օգտին, բայց չեմ կարող չասել՝ «Ելք»-ը, իսկապես, մեծ հեռանկարներ ունի: Լավ կլինի, որ ավագանիում թեկուզ տասը հոգի լինի «Ելքից»,  քան ընդհանրապես ոչ մեկը չլինի», – եզրափակեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ